Դժգոհ էի վարած քաղաքականությունից. Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձ իրականացնողը ցուցմունք է տվել |tert.am|
11:02 - 08 հուլիսի, 2022

Դժգոհ էի վարած քաղաքականությունից. Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձ իրականացնողը ցուցմունք է տվել |tert.am|

tert.am: Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ իրականացրած անձն առաջին ցուցմունքն է տվել, հայտնում է NHK-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ձերբակալված Տեցույա Յամագամին հայտարարել է, որ «դժգոհ էր նախկին վարչապետի վարած քաղաքականությունից» և «ուզում էր սպանել նրան»։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողը 41 տարեկան է, նախկինում ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում։

Հիշեցնենք, որ մահափորձը կատարվել է Ճապոնիայի Նարա քաղաքում: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքական գործչի ելույթի ժամանակ, նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Former Japanese Prime Minister Shinzo Abe lies on the ground after being shot during an election campaign speech on Friday in Nara. A suspect was arrested at the scene seconds later

The suspected gunman who allegedly shot former Prime Minister Shinzo Abe in front of Yamatosaidaiji Station is seized by a security police officer


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել