Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է |1lurer.am|
13:25 - 08 հուլիսի, 2022

Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է |1lurer.am|

1lurer.am: Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հիվանդանոցում մահացել է: 

Ճապոնական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել  մահափորձ կատարած անձի մասին: Հրաձիգը մոտ երեք տարի ծառայել է Ճապոնիայի ռազմածովային ինքնապաշտպանության ուժերում։ Նա արդեն ցուցմունք է տվել և հայտարարել, որ ցանկացել է սպանել Աբեին՝ նրա քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով։

Ողբերգության ժամանակ Սինձո Աբեն Նարայում ելույթ է ունեցել ի պաշտպանություն Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության, որը նախկինում ղեկավարել է խորհրդարանի վերին պալատի ընտրություններում: Հանցագործը քաղաքական գործչին մոտեցել է ելույթի ժամանակ և կրակել երկու անգամ, հայտնում է BBC-ն։

Ճապոնիայի ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան դեպքի կապակցությամբ վերադարձել է աշխատանքային այցից և հրավիրել կառավարության արտակարգ նիստ։ Իսկ համաշխարհային մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել են մահափորձը և ցավակցություն հայտնել Աբեի մահվան կապակցությամբ, գրում է CNN-ը։

67-ամյա Սինձո Աբեն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2007 և 2012-2020 թվականներին ու հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով: 2006 թվականին նա դարձավ Ճապոնիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը։ Աբեն հայտնի է իր քաղաքականությամբ, որը ստացել է «աբենոմիկա» անվանումը, հիշեցնում է Reuters-ը: Այն հիմնված է դրամավարկային քաղաքականության մեղմացման, հարկաբյուջետային խթանման և կառուցվածքային բարեփոխումների վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել