Թուրքիայի և Իսրայելի նախագահները քննարկել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր |armenpress.am|
14:09 - 08 հուլիսի, 2022

Թուրքիայի և Իսրայելի նախագահները քննարկել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր |armenpress.am|

armenpress.am:  Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել նրան Քուրբան բայրամի կապակցությամբ։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային տարբեր խնդիրներ:

Երկու երկրների  նախագահները պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները կոնկրետ քայլերով, որոնք հիմնված կլինեն  փոխադարձ դրական զգացմունքների և արդի օրակարգի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել