Երևանից հետո Բաքու․ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Ադրբեջան

 |factor.am|
12:36 - 13 հուլիսի, 2022

Երևանից հետո Բաքու․ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Ադրբեջան |factor.am|

factor.am: Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, կոնտր-ադմիրալ Ալի Շամխանին այցելելու է Ադրբեջան, հայտնում է իրանական Մեհր գործակալությունը։

Նշվում է, որ Շամխանին Բաքու է այցելելու ուրբաթ օրը՝ հուլիսի 15-ին Ադրբեջանի ԱԽ  քարտուղար Ռամիլ Ուսուբովի հրավերով։ Իրանցի պաշտոնյան նաև հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Իրան-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջային ու միջազգային վերջին զարգացումները։

Հիշեցնենք, որ  հուլիսի 7-ին էլ Շամխանին այցելել էր Հայաստան։ Նա բանակցություններ էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել