Իրանն արձագանքել է ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու մասին տեղեկություններին

 |factor.am|
14:57 - 13 հուլիսի, 2022

Իրանն արձագանքել է ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու մասին տեղեկություններին |factor.am|

factor.am: Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ռուսաստանին իրանական արտադրության զենք տրամադրելու՝ ԱՄՆ-ի պնդումներին, գրում է Մեհր գործակալությունը։

«Իրանի ու ՌԴ-ի միջև համագործակցության պատմությունը  նոր տեխնոլոգիաների ոլորտում սկսվել է Ուկրաինայի պատերազմից առաջ և այստեղ որևէ հատուկ զարգացում չկա վերջին շրջանում»,-ասել է խոսնակ Նասսեր Քանանին։

Քանանին նաև նշել է, որ Իրանը շարունակում է ջանքերը պատերազմը դադարեցնելու ու բոլոր կողմերին բանակցությունների սեղանի մոտ բերելու համար։ «Մենք դատապարտում ենք Ուկրաինայի ժողովրդի տեղահանումը այնպես, ինչպես դատապարտում ենք Աֆղանստանի և այլ երկրների բնակիչների տեղահանումը։ Մենք պատերազմը լուծում չենք համարում. ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Աֆղանստանում, ո՛չ Եմենում և այլուր»,- ասել է խոսնակը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր տրամադրել Ռուսաստանին։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել