Բայդենը ժամանել է Իսրայել |armenpress.am|
19:17 - 13 հուլիսի, 2022

Բայդենը ժամանել է Իսրայել |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը չորեքշաբթի վայրէջք է կատարել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում, որտեղ այս պահին սկսվում է ամերիկացի առաջնորդի դիմավորման արարողությունը: 

Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բայդենին դիմավորում են Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և իսրայելական կառավարության այլ նախարարներ:

Բայդենը երեքշաբթի օրը սկսել է պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին շրջագայությունը Մերձավոր Արևելք։ Հուլիսի 13-ից 16-ը նա կայցելի Իսրայել, Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել