Վահրամ Դումանյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես է Հատիս լեռան 140 հեկտար հողատարածը օտարվել Գագիկ Ծառուկյանին |news.am|
14:01 - 14 հուլիսի, 2022

Վահրամ Դումանյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես է Հատիս լեռան 140 հեկտար հողատարածը օտարվել Գագիկ Ծառուկյանին |news.am|

news.am: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես է Հատիս լեռան 140 հեկտար հողատարածը օտարվել Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Դումանյանը՝ ի պատասխան լրագրողների ճշտող հարցերին։

«Ես չգիտեմ։ «Հետքն» է գրել, իրենց հարցրեք։ Ես չգիտեմ՝ ինչպես, քանի միլիոնով է վաճառվել։ Դա դուք գիտեք, հարգելի լրագրողներ։ Ես մանրամասներ չգիտեմ։ Արդյոք միայն այդ սարն է վաճառված։ Գուցե էլի սարեր կան, ինչո՞ւ եք հենց այդ սարի վրա ֆիսքվել։

Լրագրողի դիտարկմանը, որ կառավարությունը մեկ ընդհանուր օրգանիզմ է, եւ մի մարմինը մյուսից պետք է տեղյակ լինի, նախարարը հակադարձեց․ «Դուք, մեկ ընդհանուր օրգանիզմ ասելով,  ի՞նչ եք հասկանում, որ բոլորս բոլորի ամեն ինչին կարող ենք խառնվել։ Ամեն մեկն իր պրոֆեսիոնալ դաշտն է ծածկում։ Դուք ուզում եք բոլորին մեկտեղել եւ բոլորին ձեր ցանկացած հարցը տալ»։

 



 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել