«Վոլֆեն գրուպ» ընկերության նկատմամբ կասեցումը վերացվել է. ԲԸՏՄ
17:18 - 14 հուլիսի, 2022

«Վոլֆեն գրուպ» ընկերության նկատմամբ կասեցումը վերացվել է. ԲԸՏՄ

Ընթացիկ տարվա հունիսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից մանրախճի արտադրությամբ զբաղվող «Վոլֆեն գրուպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար, կայացվել էր խճի կոտորակիչի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում։

Խախտումը վերացնելու նպատակով տրված հանձնարարականով սահմանված ժամկետում Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ընկերության նկատմամբ գործողության կասեցումը վերացվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել