Արարատ Միրզոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են Թբիլիսիում կայանալիք հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև 
 |armenpress.am|
12:12 - 16 հուլիսի, 2022

Արարատ Միրզոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են Թբիլիսիում կայանալիք հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկման կենտրոնական թեման եղել է Թբիլիսիում կայանալիք հանդիպումը Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Ղարիբաշվիլին ընդգծել է դրական երկխոսություն ունենալու կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական երկկողմ հարաբերություններին ու ապագայում համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության ու երկկողմ առևտրի բնագավառներում:

Արարատ Միրզոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներից՝ ընդգծելով խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել