Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը

 |armenpress.am|
19:57 - 18 հուլիսի, 2022

Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ ԱԳ նախարարության խորհրդի արդյունքների համաձայն, հաստատել է Եվրամիության քաղաքական որոշումը՝ Ուկրաինային զենքի համար լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բոլոր նախարարները միակարծիք են եղել Ուկրաինային ուղղված համապարփակ աջակցությունը շարունակելու հարցում և քաղաքական որոշում են կայացրել ռազմական օգնության նոր տրանշ հատկացնելու մասին»,- հայտնել է Բորելը:  Այսպիսով, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ֆինանսավորումը հասել է 2,5 միլիարդ եվրոյի։ Բորելը չի նշել նոր ֆինանսավորման հատկացման կոնկրետ ժամկետներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել