Կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում․ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
 |armtimes.com|
09:12 - 19 հուլիսի, 2022

Կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում․ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը |armtimes.com|

armtimes.com: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը Թբիլիսիում։ Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում։ ԵՄ-ն լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Խնդրի կարգավորմանն ու հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ հանդիպել էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել