Մետրոպոլիտենի ուղևորները տարհանվել են. ռումբի մասին ահազանգ է ստացվել

 |armenpress.am|
13:56 - 20 հուլիսի, 2022

Մետրոպոլիտենի ուղևորները տարհանվել են. ռումբի մասին ահազանգ է ստացվել |armenpress.am|

armenpress.am: Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները տարհանվել են: «Երևանի մետրոպոլիտեն» -ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացրեց, որ ռումբի տեղակայման մասին ահազանգ է ստացվել, այդ իսկ պատճառով ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են:

«Նշվել է կայարաններից մեկում ռումբ է տեղադրված, ապահովության համար բոլոր կայարանների դռները փակվել են, ուղևորները դուրս են բերվել»,- ասաց «Երևանի մետրոպոլիտեն» ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանն՝ ավելացնելով, որ համապատասխան մասնագետները տեղում աշխատում են:

ԱԻՆ-ից դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել