Իտալիայի վարչապետը կրկին հրաժարական է տվել․ նախագահն այն ընդունել է
 |tert.am|
13:10 - 21 հուլիսի, 2022

Իտալիայի վարչապետը կրկին հրաժարական է տվել․ նախագահն այն ընդունել է |tert.am|

tert.am: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կրկին կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու դիմում է ներկայացրել։ Վարչապետի հրաժարականի երկրորդ դիմումը երկրի նախագահն ընդունել է Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Իտալիայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։

«Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան այսօր առավոտյան Քվիրինալյան պալատում ընդունել է Նախարարների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մարիո Դրագիին, ով երեկ Սենատում կայացած քննարկման և քվեարկության մասին հաղորդագրությունից հետո կրկին հայտարարել է իր և իր գլխավորած կառավարության հրաժարականի մասին։ Հանրապետության նախագահն ի գիտություն է ընդունել դա: Կառավարությունը շարունակում է գործել ընթացիկ խնդիրներին լուծում տալու համար»,-  հայտնել են Քվիրինալյան պալատից:

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել