Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել 
 |factor.am|
18:34 - 24 հուլիսի, 2022

Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել |factor.am|

factor.am: Ճապոնիայի Կյուսյու կղզում տեղի է ունեցել Սակուրաձիմա հրաբխի ժայթքումը, տարածաշրջանում վտանգի մակարդակը բարձրացվել է մինչև առավելագույն 5-րդը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում Է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը: 

Ժայթքումը գրանցվել է տեղական ժամանակով 20.05-ին (Երևանի ժամանակով ժամը 15.05-ին)։ Մոխրի և ծխի սյունը 2,5 կիլոմետր բարձրության է հասնում: Օդերևութաբանները նախազգուշացնում են խոշոր հրաբխային քարերի անկման վտանգի մասին՝ խառնարանից 3 կիլոմետր շառավղով, որտեղ գտնվում են, մասնավորապես, Կագոսիմա քաղաքի Արիմուրա և Ֆուրուսատո շրջանները: 

Այդ կապակցությամբ Կագոսիմա քաղաքի համար վտանգի մակարդակը բարձրացվել է մինչև առավելագույն 5-րդը, ինչը ենթադրում է տարհանում նշված գոտիներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել