ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում գործողություններ սկսելու Թուրքիայի սպառնալիքից

 |armenpress.am|
15:13 - 25 հուլիսի, 2022

ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում գործողություններ սկսելու Թուրքիայի սպառնալիքից |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից նոր ռազմական գործողությունը կարող է վտանգի ենթարկել խաղաղ բնակիչներին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու սպառնալիքներից», - ասել է ԱԱԾ խոսնակը։

Քիբրին հավելել է, որ Թուրքիայի այդ քայլը կարող է վտանգի ենթարկել նաև ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունը:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ նման գործողությունը, ըստ էության, ապակայունացնող կլինի, և այն կարող է վտանգի ենթարկել այնտեղի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև, անկեղծ ասած, ԻՊ-ի (Իսլամական պետություն) դեմ (ԱՄՆ-ի գլխավորած.-խմբ) կոալիցիայի գործողությունը»,- ընդգծել է Քիրբին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել