Կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
11:48 - 26 հուլիսի, 2022

Կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Կիմ Բաղդասարյանին  պատկանող պահածոների (կարմիր բազուկի պահածոյացում)  արտադրամասում (Սյունիքի մարզ, գ. Վերիշեն):

«Պարզվել է, որ այստեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը․ մասնավորապես՝ արտադրամասի պատերը ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, պատուհանները և փեղկերը մաքուր չեն եղել և չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, սենքի հատակը չի ունեցել  հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, լվացող և ախտահանող նյութերը չեն պահվել  սննդամթերքից առանձնացված տարածքում, սննդի շղթայում ներգրավված աշխատակից Կիմ Բաղդասարյանը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել