Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել
10:44 - 29 հուլիսի, 2022

Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստը: Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել խորհրդի ձևավորումից հետո կարճ ժամանակահատվածում իրականացված փաստահավաք աշխատանքը և խորհրդի անդամների հետ քննարկել առաջիկա աշխատանքների ուղղվածությանն ու ծավալներին առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել Խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը: Օրակարգի հերթական հարցով հաստատվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների եւ ցուցասրահների հավաքածուների ցանկը:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել հետազոտական և տեղեկատվական տարբեր միջոցառումների իրականացման ընթացքի հետ կապված՝ հստակեցնելով խորհրդի ու լիազոր մարմինների առաջիկա անելիքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել