ՀՀ ՍԱՏՄ ղեկավարն ու Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարը կարևորել են երկու երկրների միջև սերտ համագործակցությունը
15:14 - 29 հուլիսի, 2022

ՀՀ ՍԱՏՄ ղեկավարն ու Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարը կարևորել են երկու երկրների միջև սերտ համագործակցությունը

Եռօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլիի հետ։

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Գեորգի Խանիշվիլին ներկայացրել է անասնահամաճարակային իրավիճակը Վրաստանում, հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, հնարավոր զարգացումները։

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, խոսելով այդ բնագավառում Հայաստանում առկա իրավիճակի մասին, կարևորել է կենդանիների անդրսահմանային հիվանդությունների և դրանց դեմ պայքարի համատեղման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է գյուղատնտեսության, անասնաբուժության ոլորտում երկու բարեկամ երկրների միջև սերտ համագործակցության, փորձի և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել