Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին
17:24 - 02 օգոստոսի, 2022

Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին

Ռուսաստանը շարունակելու է Հայաստանին և Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մեր կողմից միշտ պատրաստ ենք Ռուսաստանի տարածքում ընդունել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին։ Համոզված ենք, որ հետխորհրդային տարածքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասով մեր երկրի եզակի մասնագիտական ​​կարողություններն ու իրավասությունները կարող են էականորեն ամրապնդել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանու նույնպես»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվ ներդրում ունի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում։ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պարբերական խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ ընդհանուր կետեր գտնելու՝ հասնելու խաղաղության համաձայնագրի փոխընդունելի հիմնարար սկզբունքներին։

Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ «այս կամ այն միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները որոշելու են Բաքուն ու Երևանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել