Միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում․ Զախարովա
 |azatutyun.am|
18:40 - 02 օգոստոսի, 2022

Միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերում։ Օգոստոսի 2-ին կայացած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում։ Համոզված ենք, որ մեր երկրի եզակի պրոֆեսիոնալ հնարավորությունները, սահմանագծման և սահմանազատման հարցերում մեր երկրի իրավասությունները հետխորհրդային տարածքում ունակ են էապես ամրապնդելու անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ողջ տարածաշրջանում»,- նշել է Զախարովան։

Նա ասել է, որ Ռուսաստանը ակտիվ ներդրում է կատարում նախապատրաստելու «հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը»։

Զախարովայի խոսքերով՝ այս կամ այն միջոցառում անցկացնելու կոնկրետ ժամկետները պետք է որոշեն Բաքուն և Երևանը։

«Մենք մեր կողմից նույնպես կտեղեկացնենք, երբ նրանք ընդունեն այդ որոշումը»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը։

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել