Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է, Ադրբեջանը վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնելու․ Էդմոն Մարուքյան
09:58 - 04 օգոստոսի, 2022

Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է, Ադրբեջանը վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնելու․ Էդմոն Մարուքյան

Այն, ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավուր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Այն ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ: 

Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է: Այն վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարությանը: 

Միջազգային կառույցների մեր գործընկերները պետք է հստակ տարբերակեն իրավիճակի զոհին և էթնիկ զտում իրականացնողին: Միայն այդ պարագայում է, որ մշուշոտ, երկու կողմերին ուղղված անատամ հայտարարությունները կփոխվեն հստակ թիրախայինով, պատասխանատվության հարցի բարձրացմամբ և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցմամբ: 

Այլ տարբերակ չկա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել