ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումից
 |1lurer.am|
12:43 - 04 օգոստոսի, 2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումից |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարությամբ:

«ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային կորուստների մասին տեղեկատվությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Զասը խորին ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին և մերձավորներին:

«Հակամարտության կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել