Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
 |factor.am|
18:08 - 04 օգոստոսի, 2022

Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Անադոլու գործակալությունը։

Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման համաձայնագիրը ու դրա հետ կապված վերջին զարգացումները։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել  Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների վիճակի և հեռանկարների շուրջ։ Հիշեցնենք, որ ուկրաինական հացահատիկային գործարքը կնքվել էր Ստամբուլում հուլիսի 22-ին ՌԴ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև։

ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է,որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Պետաքարտուղարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմանի համագործակցության համախոհ գործընկերների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնելու  հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,-ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել