Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 4-ին կրոնական արմատական խմբավորման անդամներ հարձակվել և շրջափակել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը: Այս մասին երեկ հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ավելի ուշ հաստատել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ միևնույն ժամանակ դատապարտելով տեղի ունեցածը:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հարձակվողները շենքի պատշգամբում կախել են կրոնական դրոշներ և բղավել արմատական կրոնական կարգախոսներ։
Տեղի ոստիկանների միջամտությունից հետո խմբի անդամները դուրս են բերվել շենքից և բերման են ենթարկվել։ Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշել է նաև, որ դիվանագիտական խողովակներով Մեծ Բրիտանիայի իշխանություններին նախազգուշացվել է ապահովել ադրբեջանցի դիվանագետների և շինությունների անվտանգությունը`միջազգային պարտավորությունների համապատասխան:
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա կազմակերպությունը:
comment.count (0)