«Վեոլիա Ջուր»-ը ջրամատակարարման ու ջրահեռացման սակագնի վերանայման հայտ կներկայացնի
18:04 - 08 օգոստոսի, 2022

«Վեոլիա Ջուր»-ը ջրամատակարարման ու ջրահեռացման սակագնի վերանայման հայտ կներկայացնի

 «Վեոլիա Ջուր»-ը լրատվամիջոցներին հայտնել է, որ մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով:

Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդման, սակագնի ճշգրտումն իրականացվել է համաձայն Լիցենզիայի պայմանների N3 հավելվածով սահմանված գործոնների և մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) գումարային 209.0 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի ձևավորման մեջ էական ազդեցություն է ունեցել արձանագրված 8.3% սղաճը, որով պայմանավորված ճշգրտման մեծությունը կազմել է 23.51 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):

ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն  սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը կազմել է յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 153  դրամ  (ներառյալ ԱԱՀ), ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 27  դրամ  (ներառյալ ԱԱՀ):

Մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 170.4 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 30.07 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 39.811 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 19.906 դրամ (ներառյալ ԱԱՀ), «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 11.267 դրամ (ներառյալ ԱԱՀ):  

Առաջարկվող սակագներ՝ մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 177.653 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 31.350 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 41.801 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 20.900 դրամ (ներառյալ ԱԱՀ), «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 12.294 դրամ (ներառյալ ԱԱՀ):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել