Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը
07:11 - 25 ապրիլի, 2019

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

Մոսկվայում ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։
Այն ներառում է շուրջ երկու տասնյակ միջոցառումներ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, կապի, կապիտալ շինարարության, ռազմատեխնիկական համագործակցության և մի շարք այլ ոլորտներում։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև բարձր մակարդակի փոխայցելություններ կազմակերպելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել