ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Անկարայի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում
 |tert.am|
11:06 - 09 օգոստոսի, 2022

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Անկարայի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում |tert.am|

tert.am: Եվրոպայի համագործակցության և անվտանգության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Անկարայում Դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ ողջունում է Թուրքիայի և Հայաստանի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Այս համատեքստում նա հավելել է, որ կհանդիպի Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, գրում է Anadolu գործակալությունը:

Շմիդը նաև նշել է, որ Թուրքիայի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և շահագրգիռ կողմերի հետ աշխատելը շատ կարևոր է իրենց համար։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել