Ուժի մեջ է մտնում գազի սպառման կրճատման՝ ԵՄ արտակարգ ծրագիրը

 |factor.am|
16:24 - 09 օգոստոսի, 2022

Ուժի մեջ է մտնում գազի սպառման կրճատման՝ ԵՄ արտակարգ ծրագիրը |factor.am|

factor.am: Բնական գազի սպառման կրճատման՝ ԵՄ արտակարգ ծրագիրն օգոստոսի 9-ին ուժի մեջ է մտել։ Այն նախատեսում է, որ ԵՄ բոլոր երկրներն օգոստոսի սկզբից մինչև հաջորդ տարվա մարտը կամավոր կնվազեցնեն գազի սպառումը 15 տոկոսով՝ համեմատած այս ժամանակահատվածում վերջին հինգ տարիների միջին սպառման հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նման միջոցառման նպատակն է նվազեցնել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման հետևանքով։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին «Գազպրոմն» արդեն կտրուկ կրճատել է այդ հումքի մատակարարումների ծավալը եվրոպական երկրներ։

Եվրահանձնաժողովի կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է, ընդհանուր առմամբ, խնայեն 45 միլիարդ խորանարդ մետր գազ։ Գերմանիան պետք է կրճատի իր գազի սպառումը մոտ 10 միլիարդ խորանարդ մետրով, որպեսզի հասնի 15 տոկոսի թիրախին:

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել