Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

 |armenpress.am|
19:17 - 09 օգոստոսի, 2022

Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան |armenpress.am|

armenpress.am: Քվեբեկից կանադացի սենատոր Լեո Հուսակոսը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան` կոչ անելով Կանադային և միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն: Այս մասին նա գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Արցախի ժողովրդի վրա Ադրբեջանի հարձակումը 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի վերջին խախտումն է։ Ես անհանգստացած եմ Ադրբեջանի վերսկսված ագրեսիայի առիթով և կոչ եմ անում Կանադային ու միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել