Գազի ոլորտում Ադրբեջանի և Եվրամիության համագործակցությունը չի հակասում Մոսկվայի ու Բաքվի դաշնակցային հռչակագրին. ՌԴ ԱԳՆ
 |1lurer.am|
14:01 - 11 օգոստոսի, 2022

Գազի ոլորտում Ադրբեջանի և Եվրամիության համագործակցությունը չի հակասում Մոսկվայի ու Բաքվի դաշնակցային հռչակագրին. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում կարծում են, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրված՝ գազի մատակարարման ծավալների մեծացման մասին փաստաթուղթը չի հակասում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 2022թ. փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթներին:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։

Նրա խոսքով՝ ցանկացած պետություն իրավունք ունի որոշել՝ ում հետ և ինչպես զարգացնել հարաբերությունները, այդ թվում՝ նավթագազային ոլորտում:

«Վերջին տարիներին Ադրբեջանը զգալի թռիչք է կատարել սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Դա, իհարկե, մեծացնում է միջազգային ներդրողների հետաքրքրությունը  երկրի նկատմամբ: Մոսկվան ու Բաքուն հենվոմ են վառելիքային-էներգետիկ ոլորտում բազմամյա արդյունավետ համագործակցության փորձի վրա»,- նշել է Նեչաևը՝ հավելելով, որ երկու երկրների օրակարգում առևտրատնտեսական համագործակցության երկարաժամկետ պայմանագրերի կյանքի կոչումն է, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի մշակումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել