Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է
18:13 - 14 օգոստոսի, 2022

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Օգոստոսի 14-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել