Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
11:46 - 15 օգոստոսի, 2022

Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Այսօր Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը մասնակցել է Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (Enterprise Armenia) և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտի (Japan Institute for Overseas Investment) միջև փոխըմբռնման հուշագրի առցանց ստորագրման արարողությանը, որին մասնակցել են «Ներդրումների աջակցման կենտրոնի» տնօրեն Լևոն Օհանեսյանը, JOI-ի նախագահ Տոշիյուկի Կոսուգին, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչներ:
 
Իր ողջույնի խոսքում դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել, որ դեռևս ամիսներ առաջ Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնված հուշագիրն արդեն պատրաստ է ստորագրման, և հույս է հայտնել, որ այն լրացուցիչ գործիք կհանդիսանա երկու երկրների միջև ներդրումների ոլորտում առկա համագործակցության խորացման համար՝ ամրապնդելով 2018 թվականից Հայաստանի և Ճապոնիայի միջև գործող ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի դրույթները և նպաստելով նշված ոլորտում առկա ներուժի իրացմանը:
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել մոտ ապագայում գործողությունների ծրագիր մշակել և առցանց հանդիպումներից բացի կազմակերպել նաև փոխայցելություններ և ունենալ առկա հանդիպումներ:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել