Շուտով դուրսգրումներ կլինեն․ ՀՀ ԱՆ ղեկավարը՝ տուժածների մասին
16:00 - 15 օգոստոսի, 2022

Շուտով դուրսգրումներ կլինեն․ ՀՀ ԱՆ ղեկավարը՝ տուժածների մասին

Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նշեմ, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն: Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին….Համբերություն բոլորիս… Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր բժիշկներին, փրկարարներին, մեր կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում են անել հնարավորինն ու անհնարը կյանքեր փրկելու և անհետ կորածներին շուտափույթ հայտնաբերելու համար»,- գրել է նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել