Սուրեն Պապիկյանը «Պատրիոտ» կենտրոնում ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ցուցահանդեսի բացմանը
17:59 - 15 օգոստոսի, 2022

Սուրեն Պապիկյանը «Պատրիոտ» կենտրոնում ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ցուցահանդեսի բացմանը

Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այդ մասին ասված է ՊՆ մամուլի քարտուղարի Ֆեյսբուքի էջում:

«Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:
Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել