140 քաղաքացի դիմել է հոգեբանական ծառայության եւ առաջին օգնության համար՝ 110 քաղաքացի. ՀԿԽԸ գործադիր տնօրեն
 |news.am|
13:18 - 16 օգոստոսի, 2022

140 քաղաքացի դիմել է հոգեբանական ծառայության եւ առաջին օգնության համար՝ 110 քաղաքացի. ՀԿԽԸ գործադիր տնօրեն |news.am|

news.am: Երեք օրվա ընթացքում 140 քաղաքացի դիմել է հոգեբանական ծառայությունների եւ առաջին օգնության համար՝ 110 քաղաքացի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Նա նշեց, որ դիմողների թիվը նվազել է. «Եթե նախորդ օրերին մոտ 120 հոգի էր դիմել հոգեբանական աջակցության համար, ապա այս գիշերվա ընթացքում եւս 20 հոգի է դիմել»,- ասաց նա։

Եղիազարյանի խոսքով՝ հիմնականում պայթյունից տուժածների հարազատներն են դիմում, ինչպես նաեւ փրկարարները. «Աշխատում են, հնարավոր է, որ իրենք էլ են ունենում խնդիրներ՝ ճնշման, գլխացավի, այրվածքներ են լինում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել