Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել 
 |factor.am|
17:15 - 16 օգոստոսի, 2022

Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել |factor.am|

factor.am: Ղրիմի շրջանի իշխանությունները թերակղզում տարածաշրջանային բնույթի արտակարգ իրավիճակ են սահմանել։ Նման որոշում է կայացվել Ջանկոյի շրջանում զինամթերքի պահեստի պայթյունից հետո։ Այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, գրում է «Վեչերնայա Մոսկվա»-ն։

«Հաշվի առնելով Ջանկոյի շրջանի տուժած բնակավայրերը՝ ավելանում են նախկինում ներկայացված տարածաշրջանային արտակարգ իրավիճակի սահմանները»,- գրել է շրջանի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ղրիմի թերակղզու հյուսիսում նախկին ֆերմայի շենքում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպի կապակցությամբ Մայսկիի բնակիչները ժամանակավորապես լքել են գյուղը։ Զինամթերքի պայթեցման հետևանքով երկու մարդ վիրավորվել է։ Սերգեյ Աքսյոնովի խոսքով՝ մեկ տղամարդ բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել է։ Եվս մեկ մարդ արգելափակվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել