«Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է. ԱԻ նախարար
 |tert.am|
20:47 - 16 օգոստոսի, 2022

«Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է. ԱԻ նախարար |tert.am|

tert.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգությունից հետո որոնվող անձանց թիվը նվազել է 1-ով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«ՌԴ քաղաքացուն, որին մենք փնտրում էինք, հարազատները կապ են հաստատել, պարզվել է, որ նա վիրահատվել է բոլորովին այլ պայմաններում։ Հիվանդանոցում է, կապի է դուրս եկել։ Այսպիսով` անհայտ կորածներից մեկ անձ պակասեց»,– հայտնեց Փամբուխչյանը և հավելեց՝ փաստացի ունենք 2 անհետ կորած։ 

«Ունենք 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել, այսինքն ենթադրելի է, որ 2 անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած»,- ասել է նա:

ԱԻ նախարարը հայտնել է նաև, որ մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, մոտ 4 տոննա պայթուցիկ է եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել