Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ


 |armenpress.am|
14:26 - 18 օգոստոսի, 2022

Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Երևանում ԱՄԷ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ:

Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հայցում են Ամենակարող Աստծուն զոհերի ընտանիքներին համբերություն և մխիթարություն պարգևել, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգություն, կայունություն և խաղաղություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել