Հյուսիսային Կորեան չեղյալ է համարել ապամիջուկայնացման մասին Սեուլի առաջարկը
 |1lurer.am|
12:57 - 19 օգոստոսի, 2022

Հյուսիսային Կորեան չեղյալ է համարել ապամիջուկայնացման մասին Սեուլի առաջարկը |1lurer.am|

1lurer.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Փհենյանը երբեք չի ընդունի Հարավային Կորեայի «հանդուգն ծրագիրը», որը նախատեսում է բարելավել Հյուսիսային հատվածի տնտեսությունը՝ ապամիջուկայնացման դիմաց, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Yonhap գործակալությանը:

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ներկայացրած ծրագրի համաձայն՝ Սեուլը պատրաստ է ԿԺԴՀ-ում իրականացնել պարենի լայնածավալ ծրագիր, աջակցություն տրամադրել էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման ենթակառուցվածքների ստեղծմանը և մասնակցել նավահանգիստների ու օդանավակայանների արդիականացման նախագծերին: Նախագահը պատրաստակամություն է հայտնել նաև բարելավել Հյուսիսային Կորեայի գյուղատնտեսության արտադրողականությունը, արդիականացնել հիվանդանոցները և այլ բժշկական ենթակառուցվածքները և հետամուտ լինել միջազգային ներդրումների ու ֆինանսական աջակցության նախաձեռնություններին:

Փհենյանին, սակայն, զայրացրել են Սեուլի գաղափարները: «Ես հստակ հայտարարում եմ, որ մենք երբեք նրանց հետ գործ չենք ունենա»,- ասել է Կիմ Յո Չժոնը՝ ծրագիրը համարելով «խելագարության գագաթնակետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել