«Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ չեղարկվել է ԱԻ նախարարի այցը Ռուսաստան
17:13 - 19 օգոստոսի, 2022

«Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ չեղարկվել է ԱԻ նախարարի այցը Ռուսաստան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի նիստին ու համաժողովին՝ կապված «Սուրմալուում» տեղի ունեցածի հետ: 
 
«2022 թվականի օգոստոսի 17-20-ը պետք է մասնակցեի Ռուսաստանի Դաշնությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին:
 
Պայմանավորված «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով՝ չեղարկվել է այցս։ Հայաստանի կողմից իմ փոխարեն մասնակցել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանը»,- գրել է նախարարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել