Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը. պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է

 |armenpress.am|
14:52 - 20 օգոստոսի, 2022

Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը. պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է |armenpress.am|

armenpress.am: Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց, որ  պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է, քանի որ վերջին մեկ ամսում տեսչական մարմնի կողմից ճանապարհներին կշեռքներ են տեղադրված և Հայաստան մտնող բեռնատարները պարտադիր կշռվում են:

«Այդ գործընթացը բեռնատարների վարորդների մոտ դժգոհություն է առաջացրել, քանի որ բեռնատարների  հիմնական մասը գերբեռնված են, իսկ գերբեռնված բեռնատարները տուգանվում են տեսչական մարմնի կողմից՝ 200 հազար դրամի չափով: Իրենք պահանջում են փոխել կշռման համակարգն, ինչպես նաև թույլատրելի չափը 26 տոննայից դարձնել 28 տոննա: Սակայն սահմանված  նորմեր կան, և դրանց խախտումն առաջացնում է նաև պատասխանատվություն»,-ասաց Սոնա Հարությունյանը:

Խոսնակն ընդգծեց, որ Կառավարության և անձամբ վարչապետի կողմից խիստ հանձնարարական կա հետևել այդ նորմերի պահպանմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել