Իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ՝ որոնումները նկուղային հարկում շարունակելու նպատակով. Արմեն Փամբուխչյան
19:16 - 20 օգոստոսի, 2022

Իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ՝ որոնումները նկուղային հարկում շարունակելու նպատակով. Արմեն Փամբուխչյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները, «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Պայթյունի ենթադրյալ վայրում իրականացնում ենք որոնողական աշխատանքներ․ փլուզման վտանգով պայմանավորված՝ փրկարարների անվտանգությունն ապահովելու համար իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ` որոնումները նկուղային հարկում շարունակելու նպատակով»,- գրել է Փամբուխչյանը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել