Ալիևը խոստացել է շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա տրամադրել Սերբիային. Վուչիչ
 |azatutyun.am|
15:27 - 22 օգոստոսի, 2022

Ալիևը խոստացել է շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա տրամադրել Սերբիային. Վուչիչ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը խոստացել է շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա տրամադրել Սերբիային, հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Իլհամ Ալիևի հետ երեկ կայացած հեռախոսազրույցից հետո։

Վուչիչը ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է Սերբիա՝ նոր թափ հաղորդելու երկկողմ համագործակցությանը, հատկապես էլեկտրաէներգիայի ու գյուղատնտեսության ոլորտներում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը վերստին աջակցություն են հայտնել միմյանց տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ Ադրբեջանի և Սերբիայի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել