ԵՄ առաքելությունը՝ ուկրաինական զորքերի պատրաստման համար կիրականացվի Ուկրաինային հարևան երկրում. Բորել
 |1lurer.am|
17:18 - 22 օգոստոսի, 2022

ԵՄ առաքելությունը՝ ուկրաինական զորքերի պատրաստման համար կիրականացվի Ուկրաինային հարևան երկրում. Բորել |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինական զորքերի նախապատրաստման համար Եվրամիության ուսումնական առաքելությունը կտեղակայվի Ուկրաինայի հարևան երկրներից մեկի տարածքում։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար ժոզեպ Բորելը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են որոշել վերապատրաստել ուկրաինացի զինվորականներին։

Բորելը նաև հիշեցրել է, որ որոշ եվրոպական երկրներ արդեն վերապատրաստում են ուկրաինացի զինվորներին, այդ թվում՝ նրանց սովորեցնում են, թե ինչպես վարվել մատակարարվող սարքավորումների հետ։ Դասընթացներն անցկացվում են Լեհաստանում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։

Սպասվում է, որ առաքելություն ստեղծելու հարցը կքննարկվի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Պրահայում՝ օգոստոսի 29-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել