Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում
 |armeniasputnik.am|
15:41 - 23 օգոստոսի, 2022

Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին: Տեղեկությունը հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հերթական հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։
 
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում։ Ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ»,– ասված է փոխվարչապետի գրասենյակի գրավոր պատասխանում։
Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա:
 
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
 
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել