Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

 |armenpress.am|
11:44 - 24 օգոստոսի, 2022

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ: Հաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Տարածաշրջանում կայունության ապահովման գործում ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը:

Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել