Պետք է շտկենք բոլոր խնդիրներն ու բացթողումները, որոնք հանգեցրին այս ցավալի հանգրվանին. ԱԻ նախարարը` «Սուրմալու»-ի պայթյունի մասին
22:12 - 24 օգոստոսի, 2022

Պետք է շտկենք բոլոր խնդիրներն ու բացթողումները, որոնք հանգեցրին այս ցավալի հանգրվանին. ԱԻ նախարարը` «Սուրմալու»-ի պայթյունի մասին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1133 փրկարարական ծառայող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Այս ողբերգական իրադարձությունը, որը խլեց մարդկային 16 կյանք, ցնցել է մեզ բոլորիս։ Մեր ամենօրյա աշխատանքով, մեր ապրելակերպով պետք է շտկենք և վեր հանեք բոլոր այն խնդիրներն ու բացթողումները, որոնք հանգեցրին այս ցավալի հանգրվանին։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս դժվար օրերին մեր կողքին էին և ուժ, համբերություն զոհված քաղաքացիների ընտանիքներին»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել