Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին
13:07 - 25 օգոստոսի, 2022

Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին։ Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Նախատեսված է, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, օրակարգը, սակայն, հայտնի չէ։

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջեւ այս հանդիպումը երկրորդն է լինելու։ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի` Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24–ին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին՝ Երասխում։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել