Առնվազն 25 զոհ՝ ուկրաինական երկաթուղային կայարանը հրետակոծելու հետևանքով
 |azatutyun.am|
13:37 - 25 օգոստոսի, 2022

Առնվազն 25 զոհ՝ ուկրաինական երկաթուղային կայարանը հրետակոծելու հետևանքով |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 25 մարդ է զոհվել, ևս երեք տասնյակ վիրավորներ կան չորեքշաբթի երեկոյան ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Չապլինո երկաթուղային կայարանը հրետակոծելու հետևանքով։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտնել է, որ զոհվածների թվում երկու երեխա կա։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրետակոծված վայրի լուսանկար է հրապարակել։ «Ռուս ահաբեկիչները շարունակում են սպանել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին», - Թվիթերում գրել է Կուլեբան։

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ասել է, որ այդ պահին ստացված տեղեկատվության համաձայն՝ մարդատար չորս վագոններում հրդեհ է բռնկվել։

«Ահա թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել