44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են նաև առցանց
16:13 - 26 օգոստոսի, 2022

44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են նաև առցանց

2020 թ․ պատերազմի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողներն, ովքեր տվյալ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցություն չեն ստացել, ծրագրից օգտվելու համար կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել։ 

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նշելով, որ անհրաժեշտ է մուտք գործել dimum.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժին և լրացնել պահանջվող տվյալները։ Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։    

Նախարարությունը հիշեցնում է, որ միջոցառման շահառուներ են համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած, բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած այն անձինք, որոնք չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն կամ կարող են ունենալ հաշմանդամության երրորդ խումբ (որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում)։ 

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր շահառուին միանվագ 500,000 դրամի չափով՝ գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով․ այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 408 մլն դրամ։

Շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել